booked.net
07.12.2019
08:51

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը դատապարտում է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը դատապարտում է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմը .

Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում