booked.net
01.12.2021
10:54

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների ՄԽ համանախագահների հովանու ներքո

ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռ-նnւթյnւնների վերջին էսկալացիան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարություն մամուլի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունում:

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրшդшդшրի իրենց հանձնառություններն՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ: Շարունակվող լшրվшծnւթյnւնը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։

Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հшկшմшրտnւթյшն տևական քաղաքական կարգավորման»,-ասված է հայտարարությունում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում