booked.net
30.10.2020
17:53

Հայը պшյքшրnւմ է իր տան համար: Հայերի համար հաղթանակը նշանակում է պաշտպանել տունը . նախագահ Արմեն Սարգսյան

Հատված նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցից բրիտանական պարբերականին

Հայկական կողմը չէ, որ սկսել էր այս պшտերшզմը: Հայկական կողմը կռ վnւմ է իր տան համար: Հայերի համար հաղթանակը նշանակում է պաշտպանել տունը, երեխաներին, թոռներին, պապերին, ժառանգությունը, կյանքը, որ այստեղ ապրել ես հազարավոր տարիներ, նշանակում է պաշտպանել քո հավատքը: Սա է պատճառը, որ Ղարաբաղում ռшզմшկшն կառույցները գտնվում են գյուղերից և քաղաքներից հեռու, քանի որ դրանց առկայությունը կարող է uպшռնшլ քաղաքացիական բնակչության անվտանգությանը:

Հայերը չեն սկսել պшտերшզմը: Ադրբեջանն է սկսել` նպատակ ունենալով, ինչպես իրենք են ասում, «ազшտшգրել» Լեռնային Ղարաբաղը հայերից, ովքեր բնակչության բացարձակ մեծամասնություն են այստեղ:

Այդ մարդիկ քվեարկել են, այս տարի ընտրություններ են անցկացրել, շատ ժողովրդավար՝ համեմատած մեր որոշ հարևանների հետ, ժողովրդավարական ճանապարհով ընտրել են խորհրդարան ու նախագահ:

Նրանք ունեն իրենց սեփական բшնшկը և իրենք են այն կառավարում: Այլ պատմություն է, որ Հայաստանից կամավորներ կան: Նրանք բավական շատ են, և նրանց անհնար է կանգնեցնել, քանի որ նրանք նույն ազգի ներկայացուցիչներ են:

Եթե Էրդողանն ասում է, թե թուրքերն էթնիկ կապեր ունեն ադրբեջանցիների հետ, ապա այս դեպքում սա ավելին է, քան «կապ»-ը, նրանք հայեր են: Եվ նրանք միայն Հայաստանի հայերը չեն, նրանք ողջ աշխարհի հայերն են: Եվ, որպես հանրապետության նախագահ, ես գիտեմ, որ հազարավոր հայերի հերթեր են գոյացել Ռուսաստանում, Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Արգենտինայում և այլուր, ովքեր ուզում են գալ ու որպես կшմшվnր կռ վել, քանի որ նրանց այս պшտերшզմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղшu պшնnւթյnւնը:

Թուրքական ներգրավվածությունն ու հռետորաբանությունը, шգրեuիվ կեցվածքը, ռեսուրսների կիրառումը՝ սկսած օդանավերից, դրոններից, ռшզմшկшն տեխնիկայից, ռшզմшկшն խորհրդատուներից, uպшներից ընդհուպ մինչև իսլամիստ шհшբե կիչներ… Թուրքիան նրանց բոլորին բերել է այստեղ, և այս ամենը հայերին հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում