booked.net
11.11.2019
23:51

«Հայաստանի տնտեական հեղափոխությունը մեծ ազդեցություն է ունեցել նաեւ Իտալիայում» . ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակո

Տնտեական հեղափոխությունը Հայաստանում մեծ ազդեցություն է ունեցել նաեւ Իտալիայում: Չերամիզիա գործարանի բացման ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Հիմնավորելով իր խոսքը՝ դեսպանն ասաց, որ կերամիկայի գործարանի բացումը վերջին 7 օրերի ընթացքում արդեն 3-րդ հստակ արդյունքն է տնտեսական ոլորտում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ երկկողմ հարաբերություններում:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ բացվեց հայ-իտալական համատեղ «Սարտեքս» ընկերության նորաբաց կարի ֆաբրիկան, իսկ այնուհետեւ իտալական Sparkle ընկերությունը հայտարարեց Ucom ընկերության հետ համագործակցության մասին:

Italian Stoneware հոլդինգի նախագահ Ֆեդերիկո Պոլիդոլին էլ իր խոսքում ընդգծեց, որ 1 տարի առաջ իր մտքով չէր անցնի, որ կարող է կերամիկայի գործարան բացել Հայաստանում: «Մենք մեծ աշխատանք ինք իրականացնում Վրաստանում, արդեն պատրաստվում էինք գործարանը բացել, երբ հունվարին պարոն Ծառուկյանն ասաց՝ ինչու ես ցանկանում Վրաստանում կատարել այդ ամբողջ աշխատանքը, Հայաստանում ավելի լավ եղանակ է, ավելի գեղեցիկ լեռներ ունենք, ինչո՞ւ չես ցանկանում այդ նույնը անել Հայաստանում: 4 ամսվա ընթացքում մենք համաձայնության եկանք, կազմեցինք մեր նպատակը եւ բացվեց այս գործարանը, որը կրում է Չերամիզիա անունը»,- ՀՀ-ում գործարանի բացման նախապատմությունը ներկայացրեց գործարարը՝ հավելելով,որ իրենց արտադրատեսակը ներկայացված է աշխարհի ավելի քան 5000 խանութներում: Ըստ Պոլիդոլիի՝ արվել է 30 միլիոն եվրոյի ներդրում եւ եւ պատրաաստ են ավելին ներդնել:

«Բնականաբար այս այս ամենը չէր լինի, եթե չլիներ հեղափոխությունից հետո պարոն Փաշինյանի հրավերը…Իմ կարծիքով այս նոր Հայաստանը շատ մեծ ապագա կունենա»,- ասաց Պոլիգոլին՝ հույս հայտնելով, որ մեկ տարի հետո կհանդիպեն՝ փաստելու, որ նոր Հայաստանը ճիշտ ուղու վրա է եւ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ճիշտ ճանապարհ է բացել օտարերկրյա ներդրումն երի համար:

Հիշեցնենք, որ այսօր Առինջ համայնքում տեղի ունեցավ Մուլտի Գրուպ կոնցեռնի եւ իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդյումային ծրագրի շրջանակներում կառուցված Չերամիզիա գործարանի բացումը: Italian Stoneware հոլդինգն ամբողջ աշխարհում զբաղվում է հյուրանոցային բիզնեսով եւ նոր շենքերի կառուցմանբ:

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում