booked.net
24.09.2019
13:27

Վարչապետը պետական շահը գերադասեց սեփական վարկանիշից . Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրում է .

«Գիտեմ շատերի սրտով չի լինելու ասածս, բայց երբեմն պետք է իրականության հետ հաշվի նստել…

Արդեն տևական ժամանակ քննարկվող ու վերջին ամիսներին քննարկման մեծ առարկա դարձած ԱՄՈՒԼՍԱՐ-ն իրականում նախորդ իշխանությունից ժառանգած մի մեծ խնդիր էր ներկայիս կառվարության համար: Թերևս հեղափոխությունից հետո վարչապետին հաջողվեց քրեական գործ հարուցելով ինչ-որ ժամանակ շահել հանքի շինարարական աշխատանքները դադարեցնելու ու շահագործման խնդիրներն ու ռիսկերն ուսումնասիրելու համար:

Եկավ ժամանակը, երբ այլևս անհնար էր դարձել դադարեցնել հանքի շահագործման համար անրաժեշտ շինարարական աշխատանքներն ու վարչապետը խնդրեց ջերմուկցիներին ապաշրջափակել հանք տանող ճանապարհն ու խոչընդոտներ չստեղծել:

Իր և կառավարության որոշումը հնչեցնելուց առաջ նույն ինքը՝ վարչապետը շատ լավ էր գիտակցում, որ այս որոշումից հետո շատերն են երես թեքելու կառավարությունից, իսկ ավելի կոնկրետ հենց իրենից: Որ ժամանակին իր օգտին քվերարկածներից շատերն են դուրս գալու իր դեմ, որ շատերը կփորձեն քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել, շատերը մյուս ընտրություններին այլևս չեն սատարի իրեն ու իր թիմին… և հաստատ շատերը կփորձեն օգտվել Ամուլսարի՝ որպես հանքի շահագործման դեմ բողոքողներից ու կփորձեն զանազան քաղաքական շահարակումներով դիվիդենտներ շահել ու ռևանշի գնալ…որոշ բախտախնդիրներ բարձրաձայնում են անգամ .կառավարության հրաժարականի հարցը… բայց դա էր պահաջում պետական շահը…

Ամուլսարի որպես հանք շահագործման դեպքում կառավարվող ռիսկերի, բնապահպանական աղետնետի հավանականության մասին և որպես հանք Չշահագործման դեպքում պետության հետագա վնասների մասին վարչապետը խոսեց իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում… սակայն համոզվաված եմ, որ որպես հանք Չշահագործման դեպքում, կան նաև բազում այլ խնդիրներ, որոնց մասին պետության ղեկավարը շատ լավ տեղյակ է, գիտակցում է, բայց չի կարող բարձրաձայնել:

Սակայն երբեմն տվյալ պահին անհեթեթ թվացող կառավարության որոշումները իրենց ցանկալի արդյունքն են տալիս տարիներ անց: Օրինակ ժամանակին վարչապետ Սարգսան Տիգրանի (միաժամանակ ասեմ, որ աչքիս լուսը չի) կառավարության ընդունած մեքենաների պարտադիր ապահովագրության որոշումը, նույն ինքը ԱՊՊԱ-ն: Որի դեմ ի սկզբանե շատերը բողոքեցին, սակայն տարիներ անց շատերն իրենց մաշկի վրա զգացին այդ «ինստիտուտի» կարևորությունը, նշանակությունն ու առավելությունը:

Այս ամենը հաշվի առնելով՝ կառավարությունը որոշեց թույլ տալ շարունակել Ամուլսարում հանքի շահագործման համար անհրաժեշտ շինարաարական աշխատանքները` կասկածի ու հարցականի տակ դնելով հաջորդ ընտրություններին քաղաքական թիմի վերարտադրության հարցը:

Արդյունքում նույն ինքը՝ վարչապետը պետական շահը գերադասեց սեփական վարկանիշից:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում