booked.net
24.09.2019
12:40

Թրամփն աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին՝ Ջոն Բոլթոնին:

Այս մասին Թրամփը հայտնել է թվիթերի իր էջում՝ նշելով, որ նախորդ երեկո տեղեկացրել է Բոլթոնին այն մասին, որ այլեւս վերջինիս ծառայությունների կարիքը չկա:

«Ես կատեգորիկ դեմ էի Բոլթոնի շատ առաջարկներին, դրանք ընդունելի չէին նաեւ նախագահի աշխատակազմի մյուս անդամների համար եւ խնդրեցի Ջոնին ազատվել պաշտոնից, ինչն էլ նա արել է այսօր առավոտյան»,-գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաեւ հավելել է, որ նոր խորհրդականի նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ:

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում