booked.net
19.08.2019
07:28

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրենց պահանջները նամակով ներկայացրին Բարձրագույն դատական խորհուրդ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երեկ բողոքի ակցիա իրականացրին Բարձրագույն դատական խորհրդի դիմաց:

Ավելի քան երկու ժամ տևած ակցիայից հետո ցուցարարներին մոտեցավ ԲԴԽ մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը և նրանց խնդրեց, որ իրենց պահանջները գրավոր ներկայացնեն, քանի որ ԲԴԽ-ն այդ պահին նիստ էր գումարել և հայտնի չէր, թե երբ կավարտվեր:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրենց պահանջները նամակով ներկայացրին Բարձրագույն դատական խորհուրդ:

«3-4 կետ ենք առանձնացրել, որոնք վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի անգործությանը։ Մի կետ էլ առանձնացրել ենք, որը վերաբերում է վարչապետի վերաբերմունքին ընդհանրապես դատական համակարգին։ ԲԴԽ-ն, որը միտված է երաշխավորելու դատական իշխանության անկաշկանդ գործունեությունը, մատնված է անգործության։ Ակնկալում ենք մեր հարցերին սպառիչ, հրապարակային պատասխաններ»,- լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները։

Նամակը հանձնելու ընթացքում կարգադրիչներից մեկն ասաց, որ քարտուղարությունը դեռ չի տեղափոխվել այդ շենք, և նամակը պետք է հանձնեն Վճռաբեկ դատարանի շենք, սակայն երեկ ԲԴԽ մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը ակցիայի մասնակիցներին ասել էր, որ պահանջները գրավոր կարող են ներկայացնել իրեն:

«Չեմ ուզում ասել, որ ձևական առումով փորձում են ինչ-որ բան ձգձգել, համենայն դեպս սա ինչ-որ խոչընդոտ է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Վահե Եփրիկյանը:

tert.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում