booked.net
24.09.2019
13:15

Վարչապետ Փաշինյանի և Իմ քայլի իշխանության 16 ամիսները՝ 16 փաստերով

Վարչապետ Փաշինյանի և Իմ քայլի իշխանության 16 ամիսները՝ 16 փաստերով.
Քայլ առ քայլ՝ դեպի հզոր և երջանիկ Հայաստան։

80 000 թոշակառուների թոշակը բարձրացվել է 16 000-ից և դարձել 25 000 դրամ։

Հունվարի մեկից մոտ 500 000 թոշակառուների թոշակը կբարձրանա 10%֊ով։

Սեպտեմբերի 1֊ից 38 000 ուսուցչի աշխատավարձ բարձրացել է 10%֊ով։

Ապրիլի մեկից ոստիկանական համակարգի աշխատողների աշխատավարձը բարձրացել է 25%֊ով։

Հունվարի մեկից 140 000 աշխատողների աշխատավարձ կբարձրանա հարկային ռեֆորմի արդյունքում։

Տարեկան մինչև 25 միլիոն դրամ շրջանառությամբ միկրոբիզնեսն ամբողջովին ազատվել է հարկերից։

Հայաստանում գործող բոլոր տաքսիստներն ազատվել են ամեն տեսակի հարկերից։ Աշխարհում եզակի երկրներում միայն տաքսու վարորդները նման արտոնություններ ունեն։

Նախկինում Հայաստանում անվճար բուժօգնություն էին ստանում մինչև 6 տարեկան երեխաները, հիմա բուժումն անվճար է մինչև 18 տարեկանների համար: Հսկայական քայլ։

Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը բարձրացել է 30%֊ով։

Հունվարի 1ից բարձրանալու է շտապօգնության բուժաշխատողների աշխատավարձը։

Արդեն 16 զորամասերում մեր զինվորները ստանում են երևանյան սրճարանների մատուցածին չզիջող սնունդ, պլանավորվում է նոր համակարգը ներդնել բոլոր զորամասերում։

Հուլիսի 1֊ից բարձրացվել է բոլոր զինծառայողների աշխատավարձը 8-25%֊ով։

Հոկտեմբերի մեկից կբարձրանա փրկարարների աշխատավարձը։

Հոկտեմբերի մեկից կբարձրանա անտառապահների աշխատավարձը։

Պետությունը իր վրա է վերցրել գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) բուժումը, այն կատարվում է անվճար բոլորի համար։

Միայն 2019 թվականին հիմնանորոգվել և դեռ հիմնանորոգվելու է 330 կմ ավտոճանապարհ։ Երևան֊Իջևան֊Նոյեմբերյան֊Վրաստան հատվածը երբեք այսքան բարվոք վիճակում չէր եղել։

Վահան Գալստյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում