booked.net
15.09.2019
09:30

Չպետք է հույս փայփայեն, թե միլիարդ կամ միլիոն դոլարի որևէ ներդրում կարող է որպես ինդուլգենցիա գործել անպատժելիության երաշխավորման համար

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը գրում է .

«Կարևոր և շատ կարևոր արձանագրում

Եթե նոր Հայաստանում որևէ մի մեծահարուստի կամ օլիգարխի կամ նրա ազգականի մտքով անցնում է, թե կարող է անպատիժ բռնություն կիրառել որևէ անձի նկատմամբ ու հղում կատարել որևէ հնարավոր հովանավորությանը, ապա նման մտածելակերպը և գործելակերպը ոչ միայն անհամատեղելի է ժողովրդավարական և իրավական պետության կայացման ու վերականգնման տրամաբանությանը, այլևս հենց դեմ է այդ տրամաբանությանը։

Չպետք է հույս փայփայեն, թե միլիարդ կամ միլիոն դոլարի որևէ ներդրում կարող է որպես ինդուլգենցիա գործել անպատժելիության երաշխավորման համար։

Սա էլ որպես ուղերձ իրավապահ մարմիններին, որոնք պետք է գործեն ոչ թե քաղաքական կամ միջպետական հարաբերությունների նպատակահարմարության տեսակետից, այլ զուտ օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքին համաձայն։

Առայժմ այսքանը՝ ընդհանուր, իսկ ավելի կոնկրետ ավելի ուշ։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում