booked.net
09.12.2019
04:31

Նոր սկանդալ` զբոսաշրջային ընկերության շուրջ. 10 ՀՀ քաղաքացի մնացել են Եգիպտոսում

Շարմ էլ Շեյխում հանգստացող 10 ՀՀ քաղաքացի մնացել են Եգիպտոսի փողոցներում։ Նրանք չեն կարողանում շարունակել հանգիստը կամ հայրենիք վերադառնալ իրենց հանգիստը կազմակերպած Info Travel տուրիստական ընկերության մեղքով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Եգիպտոսում հանգստացողներից մեկը։

Երեք ընտանիք Info Travel զբոսաշրջային ընկերությունից 11 օրվա տուրփաթեթներ է ձեռք բերել` 1850 դոլար, 2850 դոլար և 1650 դոլար արժողությամբ։ Մեր զրուցակցի խոսքով` Info Travel զբոսաշրջային ընկերությունը տուրփաթեթ է կազմել, օգտվելով երկու տարբեր տուրօպերատորների ծառայություններից` համապատասխանաբար նրանցից վերցնելով 6 օրվա և 5 օրվա հանգստի տոմսեր։ Առաջին վեց օրվա ավարտից հետո պարզվել է, որ հյուրանոցում մնալու ժամկետը սպառվել է, իսկ հաջորդ 5 օրերի համար վճարված չէ։

«Մեզ հետ 4 երեխա կա, երեխաս վաղը պետք է 1 տարեկան դառնա, որոշել էինք այստեղ նշել։ Բայց հիմա փողոցում ենք մնացել, մեզ դուրս են հանել համարից», – ասաց մեր զրուցակիցը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում