booked.net
19.08.2019
08:04

Երևան-Սևան ճանապարհին պայթյունի 3 D մոդելավորումը . Ինչպես է այն եղել . (տեսանյութ)

Հիշեցնենք , որ օգոստոսի 2-ինԵրևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում տեղի էր ունեցել պայթյուն։ Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։

Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին:Տուժողներ չեն եղել։

Հետագայում Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ անձ կալանավորվել է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում