booked.net
16.12.2019
09:53

Ասո Թավիթյանին շնորհվել է ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է .

«Հուլիսի 16-ին աշխատանքային հանդիպում ունեցա հայազգի մեծանուն բարերար Ասո Թավիթյանի հետ: Ներկա էին նաև «Carnegie» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, «Metlife» ապահովագրական ընկերության նախկին նախագահ Սթիվեն Կանդարյանը և «Insight Venture Partners» ընկերության գործադիր տնօրեն Փիթեր Սոբիլոֆը:

Զրուցակիցներիս խնդրանքով մանրամասն անդրադարձա ՀՀ տնտեսական բարեփոխման օրակարգին, զարգացման տեսլականին, կառավարության առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին:

Հաշվի առնելով Թավիթյան հիմնադրամի և անձամբ Ասո Թավիթյանի զգալի ավանդը Հայաստանի համար ապագայի առաջնորդներ կրթելու գործում, ինչպես նաև ՏՏ բնագավառում վերջինիս գրանցած հաջողություննները՝ պարոն Թավիթյանին փոխանցեցի ՀԱՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհված ՀԱՊՀ պատվավոր դոկտորի վկայականը։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում