booked.net
20.10.2019
12:51

Միայն Քիմի գրառումից հետո էր, որ BBC-ն և այլ գլոբալ ԶԼՄ-ները սկսեցին լուսաբանել

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է .

«2014 թվականին պատգամավորական խմբով այցելեցինք Սիրիայի Լաթաքիա քաղաքը, որտեղ պատսպարված էին Քեսաբի թուրքական հարձակումից մազապուրծ փախած մեր հայրենակիցները: Այցելության ավարտին նախաձեռնեցինք համահայկական #SaveKessab արշավը, որի նպատակն էր ճեղքել տեղեկատվական բլոկադան ու աշխարհին տեղեկացնել թուրաքական վայրագությունների և հայական Քեսաբը գրավելու մասին:

Արշավին միացան բազմաթիվ աշխարհահռչակ հայեր, բայց միայն Քիմի գրառումից հետո էր, որ BBC-ն և այլ գլոբալ ԶԼՄ-ները սկսեցին լուսաբաներ Քեսաբի թուրքական գրավումը և բարձրաձայնել խաղաղ բնակչության վրա տեղի ունեցած հարձակման մասին:

Ուզում եմ ասել, որ չենք մոռացել ու Քիմին գիտենք նաև որպես հայրենասեր մարդ, որն արժանի է լավագույն հայկական ընդունելության»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում