booked.net
24.09.2019
13:31

Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի թվով 2 մանկական բաժանմունքների հիվանդասենյակների և բուժքույրական սենյակների գույքը ամբողջությամբ արդիականացվեց

Աշոտ Սարգսյանը գրում է .

«Քայլ առ քայլ արդիականացնելու ենք հիվանդանոցները .

Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի թվով 2 մանկական բաժանմունքների հիվանդասենյակների և բուժքույրական սենյակների գույքը ամբողջությամբ արդիականացվեց:

Սենյակները ամբողջությամբ կահավորվեցին ժամանակակից և որակյալ գույքով։ Այսպիսով մթնոլորտը դարձնելով ավելի ջերմ,գույներով լի և հոգեհարազատ մանուկներին։

Այդ մասին էին փաստում բոլորի ջերմ արձագանքները՝ թե՛ մանուկների, թե՛ ծնողների, թե՛ բուժանձնակազմի։
Իսկ միջանցքների պատերը զարդարվեցին սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների ձեռքի աշխատանքները՝ նկարները, «Հայ Ձմեռ պապը» լրագրողական բարեգործական հիմնադրամի «Հավեսին Սենյակներ» պրոեկտի շրջանակներում։

Հատուկ շնորհակալություն «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակեպությանը: «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ի ողջ աշխատակազմը, հանձինս՝ Մհեր Դավիդյանցի, ողջունում է նման նախաձեռնությունները և շնորհակալություն հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին ծրագրի իրականացման համար:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում