booked.net
07.12.2019
08:38

«Էդ նույն ընդդիմադիր գործիչներից ոմանք Ալեքսանյանի հետ կիսել են վերջինիս փողերով առած հացը…Ի՞նչ է, իրենց հալա՞լ է, քաղաքին հարա՞մ է…» . Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրում է .

«Վերջին օրերին քննարկման բուռն առարկա է դարձել Երևանի քաղաքապետարանին որպես նվիրատվություն արված «ԿԱՄԱԶ»-ների հարցը:

Ընդ որում քաղաքապետին` արված նվիրատվությունն ընդունելու համար մեղադրում են Երևանի քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր գործիչները:

Նախ այսօր նույն Ալեքսանյանը հերքեց քաղաքապետարանին «ԿԱՄԱԶ» նվիրելու փաստը, 2րդ՝ ենթադրենք, թե իրականում նվիրել է… և ի՞նչ… ի՞նչ է, Երևան քաղաքն այնքան հարուստ է, որ կարող է իրեն թույլ տալ նմանօրինակ նվերներից հրաժարվե՞լ… իսկ թե հարցն ու խնդիրը նվիրողի անձն էր, էդ նույն ընդդիմադիր գործիչներից ոմանք ներկա էին նույն Ալեքսանյանի հովանավորչությամբ Բաշ-Ապարանի հերոսամարտի 101-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին, նույն Ալեքսանյանի հետ կիսել են վերջինիս փողերով առած հացը… վերջում էլ նույն Ալեքասնյանի հետ պարում էին…

Ի՞նչ է, իրենց հալա՞լ է, քաղաքին հարա՞մ է…

Կամ ի՞նչ էին կերել Ալեքսանյանի հետ ավագանու անդամները, որ նվիրած «ԿԱՄԱԶ»-ներից ժոգ են կպել…

Հա ու մեկ էլ չասեք, թե էդ «ԿԱՄԱԶ»-ներով Մարության Հայկն իր երեխաներին ամեն առավոտ դպրոց է տանում…»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում