booked.net
11.08.2020
01:21

Աննա Հակոբյանին տուգանել են 10.000 դրամ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացնում է .

«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։

Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար։

Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ ինձ տուգանել 10 հազար դրամ։

Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։

Եւ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար։»

Այս առումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է .

«Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում