booked.net
28.09.2020
19:39

Հեղափոխությունները մաշվում են հենց անավարտ պատմություններով . Նվեր Մնացականյան . (տեսանյութ)

Բարև Ձեզ: Շրջակա միջավայրի նոր նախարարն ընդունել է մարտահրավերը՝ ազատագրել Սևանը զավթիչներից։ Որոշումը հեղափոխական է, եթե Սևանի ափից հեռանալու են բոլորը, առանց բացառության, անկախ ապօրինության ու տիրոջ տրամաչափից, այդ տրամաչափի նախկին ու ներկա լինելուց, հակառակ դեպքում կունենաք օպերայի տարածքը գրավածների անավարտ պատմությունը։

Երևի գիտեք նաև, որ հեղափոխությունները մաշվում են հենց անավարտ պատմություններով։ Եթե կուզեք, Սևանը փրկելն այսօր համարժեք է պետության ու նրա կառավարիչների ճակատագրին, որովհետև անհնար է աշխարհում եզակի քաղցրահամ ծովից, իսկ մենք և մեր գրականությունը Սևանն այդպես են կոչում, քամել և հարստություն ու զվարճանք և միաժամանակ մեր հույսի ջուրը դարձնել աղբահոր այդ հարուստների կղկղանքը մարսող։

Ուրեմն տեր կանգնեք Սևանը փրկողներին, եթե իհարկե պատկերացնում եք Սևանն անօրեն հոշոտողների դիմադրության աստիճանը․ մարտի մեկի գործը վատ օրինակ չէ, պահեք աչքի առաջ։ Ինչ է, գաղտնիք է, որ պետությունը զորեղ է, երբ տեր է կանգնում իր դատախազին ու դատավորին․չկանգնեք, նրանք, չկասկածեք, պատրաստ են կատարել հին տերերի հրամանները, ինչպես եղել է ոչ հեռու անցյալի ստրկատիրական շրջանում, երբ Սևանը գառան դմակի պես բաժան-բաժան էր արվում, ինչպես Երևանը, Ջերմուկը, Ծաղկաձորը․․․ Հաջողություն:

Նվեր Մնացականյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում