booked.net
06.04.2020
11:39

Էջմիածնում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում հանվել են շարժական նստարանները

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը տեղեկացնում է .

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ այսօր ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրանական հատվածներում տեղադրված շարժական նստարանները, որոնց վրա խմբերով նստելու սովորություն ունեն հատկապես մեր տարեց համաքաղաքացիները:

Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները (беседка), մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին:

Խնդրում եմ լինել գիտակից և օգնել մեզ. միայն այդպես հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը:

Արտակարգ դրությամբ սահմանած խիստ պայմանների ավարտից հետո նստարանները կրկին կտեղադրվեն նախկին վայրերում:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում