25.03.2019
17:56
Երևան

300-ի փոխարեն ընդամենը 12 մարդ․ ապամոնտաժվող սրճարաններում աշխատողների թիվը․ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը կատարել է գրառում .

«300-ի փոխարեն աշխատում է ընդամենը 12 մարդ։

Այսօր օպերայի տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարողները նաև պնդում էին, թե սրճարանները ապամոտաժվելու դեպքում մոտ 300 աշխատատեղ կփակվի և այդքան մարդ կմնա գործազուրկ։ Պարզվում է, որ տնտեսվարողները կամ իրենց շահը առաջ բրդելու համար փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, կամ հարյուրավոր չգրանցված աշխատողներ ունեն։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000Ссылка տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր վճարվող գումարները։ Հիշեցնեմ, որ ամեն աշխատակցի համար ամեն տնտեսվարող վճարում է 1000 դրամ։ Տնտեսվարողների ՀՎՀՀ-ն էլ, կարելի գտնել ՊԵԿ-ի կայքում, եթե գիտես տնտեսվարողի անունը։
Եվ այսպես, կատարելով մի քանի պարզ գործողություն պարզեցի, որ

«Անիվների վրա» ՍՊԸ-ն, որը օպերայի տարածքում զբաղեցնում է 565 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի պատկերը նույն է։ Սեզոնի պիկին հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին նույնպես աշխատակիցների թիվը մեկն է։

«Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 1536 քմ տարածք 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 10 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է 28։

«Համանվագ» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 756 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է երկուսը»։

Muz-Tv.am Գտեք մեզ Facebook -ում

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում