booked.net
07.12.2019
08:37

Գրիբոյեդովի արձանը ներկելու դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանի Օղակաձև այգում ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու վերաբերյալ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին:

«Կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»:

Օրերս ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել էր: Արմավիրի հայկական համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ հուշատախտակը հեռացվել է ժամանակավորապես՝ վերանորոգելու նպատակով, քանի որ առանց արվեստանոց տեղափոխելու այն հնարավոր չի եղել նախկին տեսքին վերադարձնել:

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում