booked.net
09.12.2019
04:27

Պահանջում ենք, որպեսզի զորամասերի մոտ գտնվող խանութներում գնային վերահսկողություն սահմանվի . Դավիթ Հովհաննիսյան

Պահանջում ենք, որպեսզի զորամասերի մոտ գտնվող խանութներում գնային վերահսկողություն սահմանվի:

Ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի պաշտոնյաներ, խնդրում, ինչպես նաև պահանջում ենք, որպեսզի զորամասերի մոտ գտնվող խանութներում, ինչպես նաև զորամասի խանութ-թեյարաններում գնային վերահսկողություն սահմանեք, և գները լինեն այնպիսին, ինչպիսին են Երևանում գտնվող խանութներում, իսկ խանութի «հայրենասեր» տերերին կխնդրեմ խղճով շարժվել։

Հարգելի ՀՀ կառավարություն, խնդիրը ևս օրակարգային է և հապճեպ լուծման կարիք ունի։ Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, մեր զինվորները պարտավոր չեն հարստացնելու ինչ-որ խանութատերերի, և պահանջում ենք` զորամասերում այդ բոլոր թեյարաններին ստիպեք ապրանքները վաճառեն համապատասխան գներով»։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում