booked.net
07.12.2019
08:35

«Գրիբոյեդովին հաջողվել է Պարսկաստանից հայրենիք վերադարձնել 8 հազար հայ ընտանիք, Թուրքիայից՝ 14 հազար հայ» . Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրում է .

«Եթե ոմանք չգիտեն…

Գրիբոյեդովը դիվանագիտական աշխատանքի բերումով այդ ժամանակ նույնպես Էրիվանում էր: Նա կազմում էր Պարսկաստանի հետ խաղաղություն հաստատելու պայմանագրի պայմանները: Գրիբոյեդովը պատրիարք Ներսես Աշտարակեցու հետ մշակում էր հայերի հայրենադարձության ծրագիրը:

Մի անգամ հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանը, խոսելով հայ ժողովրդի կյանքում Գրիբոյեդովի դերի մասին, ասել է, որ այրվում են գրադարանները, գյուղերը, քաղաքները, սակայն ժողովրդի հիշողությունը երբեք չի այրվում:

Ասածի վառ ապացույցն է Գրիբոյեդովի արձանը Երևանում, նրա անվան դպրոցը, փողոցը, հայերեն թարգմանված ստեղծագործությունները:

Իր դիվանագիտական գործունեության ընթացքում Գրիբոյեդովին հաջողվել է Պարսկաստանից հայրենիք վերադարձնել 8 հազար հայ ընտանիք, Թուրքիայից՝ 14 հազար հայ, որոնց ժամանակին հարկադրաբար էին քշել այդ երկրների խորքերը:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում