booked.net
04.08.2020
15:01

Արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար 10 ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ»

Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել արցախյան ազատամարտում հաղթանակ կերտածների թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է արժևորել ու գնահատել վերջիններիս հերոսական արարքը:

Հերթական նախաձեռնությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, որին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Այս անգամ Միության վարչության որոշմամբ արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար թվով 10 ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա:

Արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար 10 ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում