booked.net
19.01.2021
02:45

Ես համաձայնել եմ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու . Գագիկ Ջհանգիրյան

Արդեն տեղեկացրել ենք , որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը:

«Ես համաձայնել եմ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, ես քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, գնում եմ մասնագիտական աշխատանքի»։ – , լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ջհանգիրյանը:

Գագիկ Ջհանգիրյանը 1972-1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Որպես գիտաշխատող աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1979-1983 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։ 1983 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1990-1997 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ, 1997-2006 թվականներին՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008 թվականներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

2012 թվականի մայիսի 6-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում