booked.net
28.09.2020
18:38

Մետրոյի Աջափնյակ կայարանը կկառուցի պետությոնը կարժենա մոտ 35 մլն դոլար . Որոշումը կայացվել է

«Մետրոյի նոր կայարան կառուցելու համար փորձել ենք մասնավորի ներգրավել, որպեսզի այդ հոգսը չլինի պետության վրա: Այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ համատեղ եկել ենք եզրակացության, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը, այսինքն՝ կարվի պետական միջոցներով:

Կատարվել են հաշվարկներ նոր կայարանի կառուցումը կարժենա մոտ 35 մլն ԱՄՆ դոլար: Կառավարությունը հավաստիացրել է, որ կարող է տրամադրել այդ գումարը մետրոյի նոր կայարանի կառուցման համար»: – այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հիշեցնեք օրեր առաջ պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ ընթացքում է մետրոպոլիտենի նշված կայարանի կառուցման հարցը՝ Մարությանը նշեց, որ ներդրողը, որի մասին նախկինում հայտարարվել էր և որը պետք է կառուցեր կայարանը, այլևս չի ներգրավվի, փոխարենը նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով: Նման որոշման, ըստ քաղաքապետի, հանգել են այն բանից հետո, երբ նժարի վրա են դրել կառուցման ժամկետը և գումարները, որ կարող էին կորցնել, և հասկացել են, որ կարող է գումարի մեջ կորուստ ունենան, սակայն ժամանակի մեջ շահեն, եթե կայարանը կառուցի Կառավարությունը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում