booked.net
28.05.2020
16:46

Վարդենիսի հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է .

«Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։

Բուժ հաստատությունները վաղվանից կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։

Առողջ եղե՛ք։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում