booked.net
06.04.2020
12:32

«Զինված ուժերի երեք պայմանագրային զինծառայող կորոնավիրուսի թեստ է հանձնել, նրանցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը» . Շուշան Ստեփանյան

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է .

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից

Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ:

Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:

Այս պահին COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։

ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում