booked.net
20.02.2020
09:24

Փետրվարի 12-ին, ժամը 22:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 22:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Դժվարանցանելի են Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Իշխանասար գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքներում առկա է բուք:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Արարատ և Տիգրանաշեն գյուղերում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Գյումրի քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս, Սպիտակ քաղաքներում և Իշխանասար գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում