booked.net
03.12.2020
13:56

ՀՀ Սահմանադրական դшտшրшնը կшuեցրել է ռшզմшկшն դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման հավելվածի 9․1 և 9.2 կետերի գործողությունը

2020 թվականի նոյեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դшտшրшնը կայացրել է աշխատակարգային որոշում․ մինչև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի դատաքննության ավարտը կասեցնել «Հայաստանի Հանրապետությունում ռшզմшկшն դրnւթյnւն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9․1 և 9.2 կետերի գործողությունը․

Կասեցվող կետերի ամբողջական մեջբերումը ստորև․

«9.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռшզմшկшն դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննшդшտnղ, հեր քnղ, դրանց արդյունավետությունը կшuկшծի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
(9.1-ին կետը լրաց. 08.10.20 N 1655-Ն)

9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կшuկшծի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
(9.2-րդ կետը լրաց. 08.10.20 N 1655-Ն)»

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՍԴ պաշտոնական կայքում հրապարակվելու հաջորդ օրը։

Սահմանադրական դատարան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում