booked.net
02.07.2020
12:09

Ստրասբուրգի քաղաքապետ ընտրվեց ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը

«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը տեղեկացնում է .

Ֆրանսիա Ընտրություններ Քիչ առաջ
Ծանոթացեք Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ :

Հիշեցնենք , որ Ժաննա Բարսեղյանն ընտրություններում գլխավորում էր Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Ֆրանսիայում 2019թ․-ի մայիսին կայացած ՏԻՄ ընտրություններում «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը բավական լավ ցուցանիշներ է արձանագրել։

Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է։ Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։

Ժաննա Բարսեղյանը փոփ երաժշտությունից նախընտրում է ֆրանսիականը, սիրում է նաև դասականը, մասնավորապես Շուբերտ։

Քաղաքային խորհրդի անդամ Բարսեղյանը յոթ թեկնածուներից մեկն էր, որոնք պաշտոնապես ձեռնամուխ են եղել նախընտրական պայքարին։

39-ամյա Ժաննա Բարսեղյանը, որն ընտրվեց քաղաքապետ տեղական բնապահպանական կուսակցության կողմից, նախընտրական քարոզարշավի առաջնորդներից էր:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում