booked.net
28.09.2020
18:54

Տեղադրվել է 134 նոր վերելակ մինչև տարվա վերջ կլինի 500 . Երևանի քաղաքապետի խոսնակ

Երևանում այս պահին արդեն տեղադրվել է 134 վերելակ, որոնցից 70-ն արդեն հանձնված են շահագործման, մյուսները՝ մոտ օրերս կշահագործվեն։ Աշխատանքներն ակտիվ շարունակվում են՝ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մինչև տարվա վերջ Երևանի քաղաքապետարանը 500 վերելակ է փոխարինելու։ Այն պահից ի վեր, երբ Երևանում վերելակային տնտեսություն է ձևավորվել, նման ծավալի փոխարինման աշխատանքներ երբևէ չեն եղել։ Անկախության տարիներին՝ մինչեւ 2018-ը, փոխարինվել էր շուրջ 20 վերելակ»,- հայտնել է նա։

Հիշեցնենք , որ վերելակի հետագա խնամքի և սպասարկման պարտականությունը կրելու են բնակիչները, քանի որ վերելակը բնակիչների բաժնային սեփականությունն է:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում