booked.net
02.07.2020
13:53

Շորժայում սուբվենցիոն ծրագրերով երեք փողոց կասֆալտապատվի

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի երեք փողոց՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ և 4384 քառակուսի մետր մակերեսով:

«Ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 65 միլիոն 816 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 39 միլիոն 489 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 26 միլիոն 326 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը:

Ծրագրի շրջանակներում կասֆալտապատվեն թիվ 3, 4 և 10 փողոցները: Երրորդ փողոցը կասֆալտապատվի 188, չորրորդ փողոցը՝ 203, տասներորդ փողոցը՝ 309 գծամետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,- գրել է նա Ֆեյսբուքի էջում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում