booked.net
31.10.2020
11:40

Հունաստանը խոստացավ աջակցել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում հակամարտության դեէսկալացիային

Հունաստանը դատապարտել է մարդկային կորուստները եւ հայտարարել, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը թուլացնելու փորձերին: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ը հայտնել է Twitter-ի իր էջում՝ կիրակի երեկոյան Հունաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասի եւ Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո։Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատվեցին Հունաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամուր կապերը: Դենդիասը դատապարտեց մարդկային կորուստները եւ հայտնեց` Լեռնային Ղարաբաղում անհապաղ դեէսկալացիային նպաստելու Հունաստանի պատրաստակամության մասին,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հունաստանը հատուկ մտահոգությամբ է դիտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը եւ կոչ է անում «բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղան Մինսկի խմբի (ԵԱՀԿ) շրջանակներում: Արտաքին գործերի նախարարության խոսքով՝ «վեճերի խաղաղ կարգավորումը՝ համաձայն միջազգային իրավունքի, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության միակ ճանապարհն է»:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում