booked.net
19.01.2021
04:04

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը:

«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: »,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ջհանգիրյանը:

Գագիկ Ջհանգիրյանը 1972-1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Որպես գիտաշխատող աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1979-1983 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։ 1983 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1990-1997 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ, 1997-2006 թվականներին՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008 թվականներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

2012 թվականի մայիսի 6-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում