booked.net
16.04.2021
18:40

ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը հայտնի է

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը , ֆեյսբուքյան իր էջում գրել է , որ ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է.

«Մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է , ԲՀԿ-ն գնում է հաղթելու»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք , որ մարտի 18-ին ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 20-ին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անկացնելու մասին , մասնավորապես գրելով.

«Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:» , – ասվում է վարչապետի հայտարարության մեջ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում