booked.net
25.10.2021
06:10

ՀՀ-ում տեղի է ունեցել «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը, մասնակցել է 27 թիմ

«Հաւք 2021». ԱԹՍ առաջին մրցույթին մասնակցել է 27 թիմ

Սեպտեմբերի 18-ին Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի ունեցավ «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը։ Մրցույթն իրականացվել է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ և արհեստավարժ ընկերություններ։

Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները եղել են պարզ, միջին և բшրդ։ Մրցույթին մասնակցել է 27 թիմ։
Թիմերի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր. թիմեր կային’ Վանաձորից, Թալինից, Գյումրիից, Գորիսից, Գավառից, Այգուտից, Դիլիջանից, Եղեգնաձորից, Աբովյանից և Երևանից։

Խմբերի առաջ դրվել է երեք խնդիր. կր-шկի օջախի հայտնաբերում, տnւժшծի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

«Դպրոցահասակներ» անվանակարգում կր-шկի օջախի հայտնաբերման և հեղուկ նյութերի սփռման խնդիրները լավագույնս լուծել է FlyLab Yerevan, իսկ տnւժшծի հայտնաբերման և գոյատևման փաթեթի առաքման խնդիրը՝ «Բիւրակն» թիմը։
«Սիրողական խմբեր և սկսնակ ընկերություններ» անվանակարգում կր-шկի օջախի հայտնաբերման և տnւժшծի հայտնաբերման հարցերում առաջատարն էր AHEX թիմը, իսկ հեղուկ նյութերի սփռման հարցում՝ FlyLab-ը։

«Արհեստավարժ ընկերություններ» անվանակարգում կր-шկի օջախի հայտնաբերման խնդիրը լուծելով հաղթող է ճանաչվել «ՊրոՄաք» ընկերության թիմը։

Մրցավարական խմբում ընդգրկված են եղել Հայկ Ասլանյանը (ՀՀ ԲՏԱ նախարարություն), Բագրատ Վարդազարյանը և Արտավազդ Հովհաննիսյանը (ՀՀ ԱԻՆ), Ալեն Ամիրխանյանը և Արամ Հաջյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Գոռ Բաղդասարյանը (ՊիքսԱրտ), Րաֆֆի Քասարջյանը և Վահագն Պողոսյանը (ԱՏՁՄ), Ավետիք Քերոբյանը և Արման Պողոսյան (Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ)։

Մրցանակային ֆոնդը կազմել է 15 միլիոն ՀՀ դրամ։
Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում