booked.net
25.10.2021
04:33

Ֆրանսիական կազմակերպությունը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղին վերադարձվի իր ողջ պատմական տարածքը` ապահով սահմաններով

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն հրապարակել է ֆրանսիական կազմակերպության արձանագրությունները.

Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաներին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրել է․

– Լեռնային Ղարաբաղի հայերը վտ-шրվել են իրենց պատմական տարածքներից, հայկական բնակչությունը վտ-шրվել է իր տներից, գյուղերից և եկեղեցիներից։

– Հայ ժողովուրդը իր шր-յшն գնով ձեռք է բերել խաղաղ ու ազատ ապրելու իրավունք:

– Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի իրականացնելու իր ինքնորոշման գործընթացը միջազգային վերահսկողության ներքո, այնպես, ինչպես Կոսովոն։

– Կազմակերպությունը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղին վերադարձվի իր ողջ պատմական տարածքը` ապահով սահմաններով։

– Կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը հստակ աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում