booked.net
02.07.2020
13:24

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Գյումրին այսուհետ կունենա ուղևորատարության ավտոբուսներ , փոշեկուլ/օդամղիչներ, ավլող մեքենաներ

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Գյումրին այսուհետ կունենա ուղևորատարության ավտոբուսներ , փոշեկուլ/օդամղիչներ, ավլող մեքենաներ : Այս մասին տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարան աշխատկից Կարապետ Մխչյանը .

«Կառավարության հետ համատեղ իրականացվող 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը Գյումրիում տրված է:

ՀՀ Կառավարությունն ամբողջովին հաստատել է Գյումրու համայնքապետարանի կողմից ներկայացված <<Սանմաքրման տեխնիկասարքավորումների ու ավտոբուսների ձեռքբերում>> սուբվենցիոն ծրագիրը: Ծրագրով ձեռք է բերվելու՝

3 փոքր ուղևորատարության ավտոբուս: 2 փայտկտրիչ: 3 ձողով թուփ կտրող սարք:

7 փոշեկուլ/օդամղիչ: 2 բարձր ճնշման մաքրման սարքավորում: 7 ավլող մեքենա: 2 թուփ կտրող սարք:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեւմ է 62 059 944 ՀՀ դրամ, որից Գյումրու համայնքապետարանի մասնաբաժինը՝ 31 029 972 ՀՀ դրամ(50%)»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում