booked.net
02.07.2020
12:18

Գինին չի թողնում քաղցկեղի բջիջները զարգանան, այն երկրներում , որտեղ գինի շատ են օգտագործում, ցածր է քաղցկեղով հիվանդացության մակարդակը

Հայաստանի գինեգործական ավանդույթները գնում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակ. գրեթե 6 հազար տարի: Հայաստանում հնագույն գինու հնձանը պահպանվել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի հարակից Թռչունների քարանձավում, որի պեղումները դեռևս շարունակվում են:

Հայաստանի գինեգործության մասին վաղ տեղեկություններ պահպանվել են հնագույն փիլիսոփաներ Հերոդոտոսի և Ստրաբոնի մոտ: Մ.թ.ա. 401-400թթ., երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով և գարեջրով, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասների մեջ:

Գինին նաև բուժիչ հատկություն ունի: Ավստրիայում ուշ միջնադարում ժանտախտի ժամանակ չէին վարակվում այն անձինք, ովքեր պարբերաբար օգտագործում էին տեղական գինին:

Այս ըմպելիքն ունի նաև հակաբակտերիալ հատկություն: XIX դարում գինին խոլերայի դեմ պայքարում լավագույն դեղամիջոցն էր համարվում: 1840-ական թվականներին գինեբուժությամբ զբաղվում էր ավելի քան 160 բժիշկ:

Բացի այդ, գինին չի թողնում քաղցկեղի բջիջները զարգանան, և այն ժողովուրդների շրջանում, որոնք գինի շատ են օգտագործում, ցածր է քաղցկեղով հիվանդացության մակարդակը: Կարմիր գինու պարբերաբար օգտագործումը կանխում է աթեոսկլերոզի առաջացումը, նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը:

Աշխարհում ամենաբարձր գինու շիշը 1.8 մետր է, այն կշռում է 585 կգ: Այդպիսի մեծ շշի համար խցան է հանդիսանում ծառի բավականին հաստ մի կտոր: «Գինի» բառը սանսկրիտական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «սեր»: Նշենք, որ հնագույն գինու շիշը հնագետները հայտնաբերել են Չինաստանում պեղումների ժամանակ: Պահպանման ժամկետը սահմանել են 2000 տարի: Սափորը, որի մեջ լցրել են գինին, պատրաստված է եղել բրոնզից: Այն փյունիկի գլխի տեսք ունի: Այնուհետ, մանրակրկիտ հետազոտություններից հետո, այն սկսել են պահել 5 լիտրանոց ապակե տարաների մեջ:

Ժամանակին հայերը գինի էին շատ օգտագործում, այժմ կարծես թե նժարը թեքվել է օղու կողմը, որը համարվում է սոցիալական խմիչք. հայերը սերը թողել, մրուրն են ըմպում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում