booked.net
02.07.2020
13:45

Ստրասբուրգի քաղաքապետ ընտրված Ժաննա Բարսեղյանը Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի և հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Սարգիս Բարսեղյանի ծոռնուհին է

Ստրասբուրգի քաղաքապետ ընտրված Ժաննա Բարսեղյանը Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի և հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Սարգիս Բարսեղյանի ծոռնուհին է.- այս մասին տեղեացնում է պատմաբան Ռուբեն Շուխյանը:

39-ամյա ֆրանսահայ բնապահպան Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ՝ նա ներկայացնում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը: Ուշագրավ տեղեկություն.

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը՝ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող, Հայաստանի Առաջին Հանրապետության 1919-1920 թթ. խորհրդարանի պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի և հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Սարգիս Բարսեղյանի ծոռնուհին է:

Սարգիս Բարսեղյանը նահատակվեց 1915-ին, իսկ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը Հայաստանի օկուպացումից հետո՝ 1921-ին որդու հետ հեռացել էր երկրից և հաստատվել Փարիզում, որտեղ ղեկավարում էր Նանսենյան գրասենյակը և զբաղվում գրական գործունեությամբ: Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը մահացել է 1940 թվականին:

Հիշեցնենք , որ երեկ ֆրանսիական ԶԼՄ–ները հրապարակեցին Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները։ Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է կիրակի՝ հունիսի 28-ին։

39-ամյա Բարսեղյանը հավաքել է ընտրողների ձայների 42,5%-ը և առաջ է անցել իր մրցակիցներից՝ Ալեն Ֆոնտենալից (34,95%) ու Քեթրին Տրաուտմանից (23,33%)։

Մարտին ժաննա Բարսեղյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ձայների 27.87%-ը։ Բացի նրանից երկրորդ փուլ էին անցել ևս երեք թեկնածու, մասնավորապես՝ Ալեն ֆոնտենալը` նախագահ Էմանուել Մակրոնի En Marche կուսակցությունից ու Կետրին Տրաուտմաննը` Սոցիալիստական կուսակցությունից։

Ի դեպ, մինչև առաջին փուլը Ֆոնտենալը ֆավորիտ էր համարվում, սակայն հետո Բարսեղյանն առաջ է անցել։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում