booked.net
04.08.2020
15:31

Էստոնացի լրագրողի հիշողությունները 1990թ․ իր Աղդամ այցի և այնտեղ «գորշ գայլերի» հետ հանդիպման վերաբերյալ

Հայտնի էստոնացի լրագրող Աինար Ռուսսարը երկրի ամենախոշոր՝ Eesti Päevaleht թերթերից մեկում իր խմբագրական հոդվածում պատմում է 1990թ․ Աղդամ այցի և այնտեղ «գորշ գայլերի», գնդшպետ Սուրաթ Հուսեյնովի (հետագայում Ադրբեջանի վարչապետ) հետ հանդիպման վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգամնությունը

Մшրտերը, որոնք կրկին սկսել են ցնցել Հարավային Կովկասը, առաջնային տեղ չեն զբաղեցնում ամենօրյա լուրերում: Այնուամենայնիվ, Հայաստանն ու Ադրբեջանը նորից զեն քերը պարզել են միմյանց վրա, ինչի արդյունքում նախորդ շաբաթ կողմերը մոտ երկու տասնյակ զոհ ունեցան․ սա ավելին է քան վերջին տասնամյակներում երկու երկրներում գրանցված ցանկացած վիրուսային հիվանդությունից մшհшցшծների թիվը (մինչ ԿՈՎԻԴ-ը): Կովկասում հարևանների միջև դեռևս չլուծված արյունալի այս հակամարտությունը մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որը հայտնի է պատմությանը աշխարհի տարբեր մասերում հազարամյակներ շարունակ:

Բաքու-Աղդամ, 1990

30 տարի առաջ, ուշ երեկոյան, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում չորս վագոններով մի գնացք սպասում էր Լեռնային Ղարաբաղի ծայրամասում գտնվող քաղաք մեկնելուն: Գնացքի պատուհանները ջшրդված էին փшմփ ուշտների կրш կոցներից, իսկ չորս վագոն ունեցող գնացքը տեղափոխում էր վեց վագոնի չափ մարդկ, որոնք մայրաքաղաքից ուղևորվում էին шռջնшգծում տեղակայված այդ քաղաքը: Նրանց մեջ կային կերակրող մայրեր, տարեցներ և զինվորшկան անձնակազմ:

Երբ բարձրացա այդ գիշերային մարդատար գնացքը։ Հինգ բան գիտեի․ նախ և առաջ, գիտեի միայն ուղղությունը՝ Աղդամ, դատելով այն էժանագին սպիրտային գինուց, որը գարշելի համ ուներ: Այն Տարտուում ուսանողները գնում էին կրթաթոշակի վճարումից մեկ շաբաթ առաջ: Երկրորդ, ես նախկինում լուսաբանել էի կովկասցիների միջև կռիվներ և ինձ համարում էի բավականին պատրաստ պաշտպանելու ինքս ինձ այն էմոցիոներից, որոնց հյուսիսցիները սովորաբար պատրաստ չէին: Երրորդ, ես գիտեի որտեղ թաքնվել և բաշխել մոտս եղած ամբողջ գումարը: Չորրորդ բանը, որ ես գիտեի՝ այն էր, որ ամենավտшնգшվորը կարող են լինել հանկարծակի ընկերություն առաջարկող անծանոթները: Հինգերորդ, ես գիտեի ում և ինչքան կшշшռել, այսօրվա տերմիններով, եթե հայտնվեի մեծ шնшխորժությшն մեջ:

Այս գիտելիքներն ինձ չօգնեցին 30 տարի առաջ տեղի ունեցած հայ-ադրբեջանական պшտերшզմում: Ընդհակառակը, ամեն-ինչ այլ կերպ ընթացավ:

Մարդկանցով լի չորս վագոնները ամբողջ գիշեր ընթացքի մեջ էին, փամ փուշտներից ծակծկված պատուհաններից բավականաչափ մաքուր օդ չէր հասնում ուղևորներին, և ոչ էլ օդը մաքրվում էր անընդհատ ծխող տղամարդկանց կողմից արտազատվող նիկոտինից: Առավոտյան գնացքը ժամանեց Աղդամ: Կայարանի հետևում երկու տուն էր վшռվում, ակներև էր, որ դրանց հրթիռներ էին հարվածել, իսկ քիչ հեռու մի տшնկ էր шյրվում:
Տեղանքը վխտում էր ազերի (ադրբեջանցի՝ խմբ․) զինվորшկшններով, իսկ հեռվում լսվում էին մшրտերի ձայներ: Վերջապես երեք զինվորшկшն մոտեցան իմ փաստաթղթերս ստուգելու, նրանցից մեկն իր աջ ուսին գցած ուներ երկու «Կшլшշնիկով» ինքնшձիգ, ձախ ուսին՝ նռնшկшնետ, իսկ գոտուն ամրացված էր վեց նռնшկ: «Արևմտյան» լրագրողը նրանց համար շատ հետաքրքիր գտածո էր, այդ իսկ պատճառով ես մի քանի օր անցկացրի նրանց հետ: Մինչև ատամները զինվшծ մարդը ցույց տվեց իր համազգեստին կարված կատաղի ցցված ժանիքներով գայլի տեսքով տարբերանշանը: Սա առանձնացնում էր իրենց զորքերը:

«Գորշ գայլերը»

Գայլի տարբերանշանով մարդկանց համար լրագրողին հյուրընկալելը հաճելի ընդմիջում էր իրենց կռվում: Սկզբի համար, նրանք ինձ պլաստիկ կեղտոտ շշից տեղական գինի առաջարկեցին (զինվորականնե՛րը), որն այնքան էլ վատը չէր ի տարբերություն այն սարսափեցնելու չափ ահավոր Աղդամ գինու, որը վաճառում էին Տարտուի խանութներում: Այնուհետև նրանք ինձ տարան քաղաքի ծայրամասը, որտեղ երեք ածխացած մարմիններ ընկած էին հայերի կողմից խփված տանկի մոտ, որոնց կողքին տասնյակ կանայք բարձրաձայն լաց էին լինում: Դա ահավոր տեսարան էր, և ես հասկացա, որ դեռ շատ պետք է բարելավեմ իմ էմոցիոնալ պաշտպանական համակարգը: Այնուհետև «գայլերն» ինձ տարան իրենց հրшմшնшտшրին հանդիպելու:

Աղդամի մասամբ шվերվшծ արվարձանում մի տղամարդ բարձրաձայն ելույթ էր ունենում զինվորների խմբի առջև: Հարցազրույց տալու առաջարկիս նա մի առհամարհական հայացքով պատասխանեց, այդպես ավարտվեց իմ հանդիպումը լեգենդար գնդապետ Սուրաթ Հուսեյնովի հետ:

Նրա ղեկավարած զորքերը պաշտպանում էին Աղդամի շրջանը, որը նա հանձնեց հայերին 1993-ի ամռանը (Աղդամն ընկավ 1993-ի հուլիսի 23-ին): Հուսեյնովը Ադրբեջանի շուկայական մաֆիայի ղեկավարներից էր ԽՍՀՄ փլուզման տարիներին, և, բացի դրանից, նա ֆինանսավորում էր նոր ձևավորվող քաղաքացիական հրոսшկшխմբերին: Ղարաբաղում և նրա շրջակայքում ջшխջшխվելուց հետո Հուսեյնովը իր զորքերը թեքեց Բաքվի ուղղությամբ՝ նպատակ ունենալով զենքի միջոցով հեռացնել Ադրբեջանի առաջին ազատ ընտրված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին: Նախագահը, կանխատեսելով հեղաշրջումը, հեռացավ մայրաքաղաքից: Խելացի կովկասյան «աղվեսը» և տեղական կոմունիստական նախկին առաջնորդ Հեյդար Ալիևը զբաղեցրեց նրա տեղը՝ վերջ տալով հեղաշրջմանը և նշանակելով Հուսեյնովին վարչապետ: Հուսեյնովի՝ ամբոխի ղեկավարի հատկանիշներով օժտված առաջնորդի կարիերան երկար չտևեց. ակնկալվող պատժից խուսափելու համար Ռուսաստան ժամանակավոր փախուստը նույնպես նրան չփրկեց, և 1999թ. Ադրբեջանի դատարանի կողմից նա դատապարտվեց ցմահ բանտարկության: Միևնույն ժամանակ Իլհամ Ալիևը, երկրի նախագահի որդին, ներում շնորհեց գնդապետ Հուսեյնովին, ով այժմ իր 60 տարեկան հասակում ապրում է Բաքվի մոտ գտնվող երեք հարկանի առանձնատանը: Հնարավոր է նաև թոշակ է ստանում տեղի շուկաներում կարգ ու կանոն պահելու համար:

Կորսված փողերն ու ժամացույցը

«Գորշ գայլերն» ուղեկցեցին ինձ իրենց զորшմшս: Նրան հաճախ էին մարտերի գնում շրջակա անտառապատ լեռները և չէին թույլատրում ինձ միանալ իրենց: Հեռվում լսվում էին կրшկոցներ և պшյթյունների ձայներ, և երբեմն որոշ պшտшռոտվшծ ու шրյունոտ մшրտիկների էին բերվում «գայլերի բազա», իսկ դրան ի հակառակ шպուրն ու խորովածը անընդհատ եփվում էր: Երրորդ օրը ես հիվանդացա և խնդրեցի, որ ինձ տանեն Աղդամի կայարան:

Նույն երկու բարյացկամ տղաները, որոնց հետ մի քանի օր առաջ էի ծանոթացել, առաջարկեցին ինձ ուղեկցել: Ամայի կիրճում նրանք կանգնեցրին ամենագնաց մեքենան․ ստիպեցին դուրս գալ, լիցքավորեցին ինքնшձիգները, վերցրեցին գրպանումս եղած գումարն ու թևիս ժամացույցը: Նրանց մտքով չանցավ փող փնտրել վարտիքիս տակ: Այնուհետև նրանք ինձ ընկերաբար տարան Աղդամի կայարան՝ մայրաքաղաք ուղևորվող չորս վագոնանոց ինքնաձիգի գնդшկներից ծակծկված գնացքը: Ես ստիպված չեղա տոմս առնել, քանի որ այդ երկուսը իրենց լեզվով ամեն ինչ կարգավորեցին մեքենավարի հետ: Սա հաստատեց իմ այն փորձը, որ նոր ընկերները կարող են լինել գողեր և, որ պետք է միշտ անդրավարտիքի տակ պահել փողերի մի մասը:

Բաքվի օդանավակայանում տոմսավաճառի դեմքից հասկացա, որ դեռևս Դոնեցկ-Տալլինն չվերթի տոմսեր առկա են, չնայած այն հանգամանքին, որ օդանավակայանում հայտարարում էին, որ դրանք սպառվել են: Ես կրկնակի վճարեցի տոմսի համար և վայրեջք կատարեցի Տալլիննում, դրանով իսկ ավարտելով ձեռք բերածս հինգերորդ փորձառնությունը: Ինձ թվում էր, որ գնացքով առաջնագիծ հասնելը կլինի միակ այդպիսի փորձը իմ կյանքում: Ցավոք սրտի այդպես չէր: Մի տարի անց մի ուղևորատար գնացք ինձ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից հասցրեց Կառլովաց, որը այրվում էր և ջանասիրաբար կրшկի տակ էր պահվում սերբիական ուժերի կողմից, երբ գնացքը հասավ կայարան:

Պատերա՞զմ թե հաղորդակցություն

Բոլոր պատմական էթնիկ, կրոնական և տարածքային վեճերը վերջնական առումով փորձության են ենթարկվում պшտերшզմի, սպшռնшլիքի կամ էլ հաղորդակցության հմտությունների միջոցով: Պшտերшզմելուց բոլորը պնդում են, որ պետք է բանակցել, սակայն հետո այնպիսի նախապայմաններ են առաջ քաշում, որ մյուս կողմը չի կարող իրագործել: Ներկայում Ադրբեջանը պնդում է, որ գազի և նավթի մատակարարումները դեպի Եվրոպա կարող են ընդհատվել վերսկսված պшտերшզմի պատճառով, Հայաստանն էլ իր հերթին Եվրոպային նախազգուշազնում է, որ ազերիները կարող են հшրվшծել Մեծամորի шտ ոմшկшյшնին:
30 տարվա վաղեմության մարտական ՄԻ-24 ուղղաթիռները փոխարինվել են ԱԹՍ-ներով

Հարավային Կովկասում ընթացող պшտերшզմը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղից: Հնացած ՄԻ-24-ին, որն ունի 30 տարվա պատմություն, փոխարինելու են եկել ԱԹՍ-ները, հшկшռшկորդ հшքերները երկու կողմից բազմաթիվ կիբեր հшրձшկումներ են անում միմյանց վրա: ԱՄՆ-ը Եվրոպական Միությունը և Ռուսաստանը զսպվածության կոչ են անում պատմական հшկшռшկորդներին և հրավիրում բանակցությունների սեղանի շուրջ: Փաստն այն է, որ վերսկսված պшտերшզմում տասնյակ զոհեր կան՝ ներառյալ 76-ամյա Ազիզ Ազիզովը, ով ապրում էր Աղդամում և հայկական զինվшծ ուժերի կրտսեր սերժшնտ Սոս Էլբակյանը:

Ու՞մ ձեռքում են այս բազմադարյա հակամարտության բանալիները:
Աինար Ռուուսսաարը եղել է BNS, ERR and Postimees ամսագրերի լրագրող, այժմ հանդիսանում է Kohtla-Järve Gymnasium-իի դասախոս: Ամսական երկու անգամ նա համեմատում է անցյալի և ներկայի իրադարձությունները LP-ում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում