booked.net
02.07.2020
12:47

Կոտայքի մարզում կառուցվում եւ վերակառուցվում է շուրջ 15 մանկապարտեզ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացնում է .

«2019-20թ.թ. Կոտայքում կառուցում եւ վերակառուցում ենք շուրջ 15 մանկապարտեզներ՝ ավելի քան 1.500 փոքրիկների համար, շուրջ 200 լրացուցիչ աշխատատեղ ապահովելով։

Եւս երկուական նախակրթարաններ եւ մոբիլ-մանկապարտեզներ արդեն շահագործման են հանձնվել չորս տարբեր բնակավայրերում։

Եւ եւս երեք մանկապարտեզներ Ակունքում, Գեղադիրում եւ Արտավազում՝ կառուցված նախկին տարիներին, 2019-ին իրենց դռներն են բացել հարյուրավոր փոքրիկների առջեւ։

Այսով՝ միայն 2019-2020 թվականների արդյունքներով Կոտայքում կունենանք եւս 22 նոր կառուցված կամ լիովին վերակառուցված նախակրթական հաստատություններ…»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում