booked.net
16.12.2019
09:43

«Ուշադրություն դարձրե՞լ եք Իջևանի բողոքավորների վզների ոսկյա ժնջիլներին». Գալուստ Նանյան

Բնապահպանական տեղեկատվության վերլուծաբան Գալուստ Նանյանը գրել է.

«Տարիներ առաջ երկու ընկերով որոշեցինք էքսկուրսիա անել Տավուշ- Լոռիախառն անտառներով։

Առաջին օրը հանդիպեցինք փայտահատների, դե իրենք այդպես խոստովանեցին, իսկ մենք չխոստովանեցինք, որ ես լրագրող եմ, ընկերս էլ օպերատոր։

Փայտահատները գոհ էին, ըստ նրանց՝ լավ փող է գալիս։ Նրանցից մեկը կես տարում տներն էր ռեմոնտ արել, ու գլուխ գովելով պատմում էր, որ տան բակում այս պահին մոտ 100 խմ փայտ կա դարսած։ Մեկ ուրիշ փայտահատ էլ գլուխ գովելով, թե տեսնո՞ւմ ես էն մեքենան՝ ցույց տալով մոտ կագնած 15-20 հազար դոլարանոց ՋԵՊ-ը, թե բա մի քանի ամսում եմ առել՝ փայտ կտրել ծախելով։

Ինչ եմ ուզում ասել, որ նման եկամուտից ում էլ զրկես, յուրաքանչյուրիս կոկորդը կկրծեին։

Հ.Գ. ուշադրություն դարձրել եք, բողոքավորների վզների ոսկյա ժնջիլներին, ու ամեն մի ժնջլի արանքում հաստատ մի քանի հարյուր ծառի անեծք կա»:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում