booked.net
10.12.2019
23:30

Սևանի տեսքն այսօր արբանյակից։ Ինքնամաքրման դրական դինամիկան տվել է իր արդյունքները, սակայն սա չպետք է մեզ հանգստացնի

Զհորա Աֆիկյանը տեղեկացնում է .

«Սևանի տեսքն այսօր արբանյակից։ Ինքնամաքրման դրական դինամիկան տվել է իր արդյունքները, սակայն սա չպետք է մեզ հանգստացնի։ Հայոց աշխարհի այս գանձի պահպանման համար պետք է իրենց Գործնական հետևողականությունը ցույց տան և ապացուցեն ո՛չ միայն համապատասխան Պետական մարմինները, այլև հե՛նց Ազգաբնակչությունը։ Քանի որ այն իսկապես էկոլոգիա­կան լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Ես բնապահպան չեմ և իմ դիտարկումները զուտ սիրողական մակարդակի են, խնդրում եմ խիստ չդատել))

Լիճը ընդհանուր՝ սկսած հատակից, վերջացրած ափամերձ տարածքներից պետք է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ մաքրելու ծրագիր, մշակել և կյանքի կոչել։ Այս հարցում պետության և ազգաբնակչության մասնակցությունը լրիվ հավասար է։

Լճի մակարդակը պետք է օր առաջ բարձրացնել և ափամոտ տարածքներում շինություններ, օբյեկտներ ունեցողներին հստակ ժամկետներ տալ ազատելու վերաբերյալ և զգուշացնել այդ մասին, որ իրենց սեփականությունները չմնան ջրի տակ, այս գործընթացում Սևանի ջրի մակարդակի բարձրացումը համարելով գերակա շահ։

Ափամերձ տարածքներում գործող ռեստորանների կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայաններ տեղադրել, պարտադրել սեփականատերերին, առկաները վերագործարկել, վերանորոգել։ Ի դեպ, եթե չեմ սխալվում, այդ կենսաբանական մաքրող կայանների առկայությունը հենց օրենքի պահանջն է։

Շատ մասնագետների եմ լսել, ովքեր ասում են, որ Արփա-Սևանը թունելը իր ամբողջական թափով չի աշխատում: Եթե սա իրական է, բայց ոչ իրավաչափ, ապա իրավապահ մարմինները պետք է այս հարցով շատ լուրջ զբաղվեն։

Սևանի սիգի հետ կապված համակարգային կոռուպցիոն դրսևորումները, սիգի արդյունագործական որսի դրսևորումները վայրկյան առաջ պետք է բացահայտվեն և մեղավորները ազգի դավաճան պիտակը ճակատներին պետք է բանտում տարիներով կարոտեն սիգի համը։

Սևանից ջրառի ծավալները շեշտակի իջեցնել սկզբնական փուլում, հետագա տարիներին այլընտրանք մշակել, Արարատյան դաշտում և մերձակա բնակավայրերում ոռոգում կազմակերպելու համար ամեն ինչ անել ներդրումներ ներգրավելու և ոռոգման համակարգեր ստեղծելու համար։ Գիտեմ խոսելը հեշտ է մեզ համար, բայց իմ խորին համոզմամբ այլընտրանքային լուծումներն էլ անիրական չեն։

Սևանի ափամերձ հատվածներում բիզնեսի արդյունավետ կառավարման և ծառայությունների որակների բարելավման համար գրագետ և հեռանկարային ռեֆորմներ են անհրաժեշտ, քանի որ տուրիստական հոսքերի նվազումը պայմանավորված չէ միայն լճի որակից և շրջակա միջավայրից, այդ հոսքերի նվազման վրա բացասական ազդեցություն են ունենում ցածրորակ ծառայությունները և գնային սխալ քաղաքականությունը։

Կրթությունն այստեղ նույնպես շատ կարևոր է, դեռ դպրոցից և մանկապարտեզներից պետք է խոսել Սևանի մասին, հաճախակի համապետական դպրոցական էքսկուրսիաներ կազմակերպել դեպի Սևան և հենց տեղում խոսել Սևանի, նրա մաքրության և պահպանման կարևորության մասին։

Անազնիվ կլինի Սևանի այսօրվա վիճակի համար չնշել նաև բնական բացասական ազդեցությունները, կլիմայի հաճախակի տատանումները և իհարկե գլոբալ տաքացումները։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում