12.09.2017
19:33
Երևան

Մեր բանակն ընդհանրապես, իսկ սահմանը մասնավորապես, անըդհատ տեխնիկական սարքավորումների թարմացման կարիք ունի:

Այնպես չէ, որ սահամանի որոշակի հատվածը վերազինեցիր ժամանակակից տեսանկարահանող և կապի միջոցներով, ուրեմն այդպիսով կարող ես այդ հատվածի հարցը լուծված համարել: Բարձր տեխնոլոգիաների այս լուսավոր դարում գիտությունը զարգանում է շատ արագ տեմպերով, և , օրինակ, մեկ տարի առաջվա տեղադրվածն այսօր արդեն համարվում է բարոյապես մաշված տեխնիկա: Սա ես ասում եմ, որպեսզի մոտավոր կարծիք կազմվի այն բանի մասին, որը կոչվում է բանական անընդհատ ուշադրության կենտրոնում պահել: Եթե ժամանակին տեսանկարահանող սարքն ի վիճակ էր դիտարկել միայն մեկ ուղղություն, ապա հետո տեսնակարահանող սարքերն ունեին հնարավորություն 380 աստիճան պտույտ կատարել և դիտարկում կատարել, հետո արդեն եղավ այնպես, որ չափերը փոքրացան, հայելիի անդրադարձը պակասեց և այլն, և այլն… Ասելիքս ցանկանում եմ բերել նրան, որ բանակաշինությունը պահանջում է մշտական, հետևողական աշխատանք, այստեղ ներդրումները մշտապես են ու արդարացված, մշտապես են այնքան ժամանակ, քանի դեռ մենք թղթի վրա չունենք խաղաղությունը հաստատող ստորագրություն մեզ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի կողմից…

 

Կարեն Հովհաննիսյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում