21.11.2017
14:19
Երևան

Երևանի ավագանու ռազբոռկեքը, կամ ավագանու նիստը ռազբոռկա սարքողները…

Այսօրվա ավագանու նիստի մանրամասներին տիրապետում եմ այնքնաով, որքանով որ այն հասանելի է դարձել հասարակության լայն շերտին:
Հանրապետականի ներկայացուցիչը տիկին Անահիտ Բախշյանին դիմելիս օգտագործել է անհոդաբախշ լեքսիկոն, իրեն պահել է անհասկանալի, կարծես թե եղել է «դոզայի» տակ: Սա ես շառ չեմ անում, ուղղակի իմ տպավորությունն եմ ասում : Այդ անձը, ով ինձ լրիվ անծանոթ մեկն է, և ոչ նրա անուն ազգանունը, ոչ նրա ածական անունը ոչինչ չի ասում ինձ իր մասին, փորձել է ավագանու նիստին, շատ հարգարժան մտավորականների ու քաղաքական գործիչների ներկայությամբ , վիրավորել տիկին Բախշյանին: Ես այդ անձին ոչինչ չունեմ ասելու, ասելիքիս հասցեատերը հենց այն մտավորակներն ու քաղ. գործիչներն են, ովքր հրապարակավ շատ հարգելի տիկնոջը հասցված վիրավորանքին հրապարակավ չքննադատեցին, քննադատելը որն է, պետք է բոյկոտեին նիստն ու այդ անձին հեռացնել տային նիստից, հետագայում նաև նրա , որպես ավագանու անդամի հարցի նպատակահարմարությունը դնեն քննարկման… Հարգարժան Անահիտ Բախշյանը թերևս այն միակ եզակի գործիչներից է, ով սևին սև է ասում, սպիտակին՝ սպիտակ… Իսկ Ալենի մասով, կասեմ, որ ապրի նա, մարդն իր մասով արեց ամեն բան, որպեսզի լռեցնի այդ արարածին:

 

Կարեն Հովհաննիսյան

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում