booked.net
16.07.2020
17:41

«Բոինգ» ինքնաթիռի կործանման հետևանքով Ուկրաինայում հունվարի 9-ը հայտարարվել է սգո օր . (լուսանկարներ)

«Բոինգ» ինքնաթիռի կործանման հետևանքով Ուկրաինայում հունվարի 9-ը հայտարարվել է սգո օր:

Ուկրաինայում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել «Բոինգ 737» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների համար:

«Բորիսպոլ» օդանավակայանում դրվել են ինքնաթիռի վթարից զոհվածների լուսանկարները , որտեղ քաղաքացիները ծաղիկներ և մոմեր են դնում ի հիշատակ ողբերգության:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ևս հարգանքի տուրք է մատուցել վթարի հետևանքով զոհվածներին հիշատակին:

Հիշեցնենք , որ չորեքշաբթի առավոտյան Թեհրանում վթարի է ենթարկվել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների պատկանող «Բոինգ 737-800» ինքնաթիռը:Ինքնաթիռում եղել են 167 ուղևոր և անձնակազմի ինը անդամներ:

Ուղևորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Ոչ ոք չի փրկվել վթարից:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում