booked.net
07.12.2019
08:47

Ռուսաստանում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական եկեղեցու տարածքում:

Հուշատախտակի ապամոնտաժման մասին վկայում է փաստաթուղթը, որը հայտնվել է Южная служба новостей պարբերականի ձեռքի տակ: Փաստաթղթում գրված է, որ հայկական եկեղեցու վերակացուն, ի պատասխան Արմավիրի փոխքաղաքապետի նամակին, տեղեկացնում է իրականացված ապամոնտաժման մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր Նժդեհի հուշատախտակը:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել՝՝ նշելով, որ Ա. Վինոգրադովի գործողությունները դիտարկում են որպես վանդալիզմի դրսևորում Հայ առաքելական եկեղեցու տարածքում, ինչը հակասում է սահմանված օրինական կարգին:

«Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել միջազգային լարվածության»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Միջադեպին արձագանքել էր նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ հետևում են այս իրավիճակի զարգացումներին, և իրավապահները քննում են դեպքի հանգամանքները։

tert.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում