booked.net
31.10.2020
12:01

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել Թուրքիային վռնդել ՆԱՏՕ-ից

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր, քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսը Թվիթերի իր էջում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ահաբեկչական խմբավորման կցանկարն ու կից հրապարակում արել, թե պետք է վռնդել Թուրքիային ՆԱՏՕ-ից:

Հավելենք , որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր.

«Հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պшտերшզմին: Այն ժամանակ, երբ բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները խաղաղության կոչեր են անում, պալատն ու ԶԼՄ-ները շարունակում են պшտերшզմի կոչ անել:

Պшտերшզմը шղետ է: Եկեք վերջ ասենք պшտերшզմին»

Հիշեցնենք Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում