booked.net
28.09.2020
18:55

Մինսկում 100 հազար ցուցարարներ մոտեցել են Լուկաշենկոյի նստավայրին

Ընդդիմության չարտոնված երթի մասնակիցների բազմահազարանոց ամբոխը մոտեցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին:

Ցուցարարները բացականչում է Լուկաշենկային պաշտոնաթող լինելու կարգախոսներ: Իրավապահները դեռ չեն արձագանքել տեղի ունեցողին:

Մարդիկ գրավել են բոլոր մայթերն ու ճանապարհահատվածը: Պողոտայի երթևեկությունն արգելափակվել է:

Ուժայինները չեն միջամտել շարժմանը՝ չնայած գործողությունների մեկնարկին նախորդող ձերբակալություններին:

Միևնույն ժամանակ, Մինսկի կենտրոնում հերթապահություն են իրականացնում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները և զրահամեքենաները:

Բացի այդ, Մինսկի կենտրոնում ցույցերի պատճառով փակվել է մետրոյի 7 կայարան:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում